Պորտուգալիայի իշխանությունները դիմել են միջազգային վարկատուներին՝ խնդրելով հետաձգել վարկերի մարման ժամկետը հուլիսի կեսերից մինչև օգոստոսի վերջը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այս խնդրանքի պատճառը ծանր ֆինանսական վիճակն ու երկրում քաղաքական ճգնաժամն է:
Պորտուգալիայի վարկատուներն են Եվրոպական կենտրոնական բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրահանձնաժողովը:
Նշենք, որ հուլիսի սկզբին հրաժարական են տվել երկրի ֆինանսների նախարար Վիտոր Գասպարը և արտաքին գործերի նախարար Պաուլու Պորտաշը:










































