Ֆրանսիայի Կանն քաղաքի լողափում բուրկինի կրելու արգելքի խախտման համար արդեն տուգանվել է տասը մուսուլմանուհի, հայտնում է BMF TV-ն:
Բուրկինին լողազգեստ է, որը մուսուլման կանանց համար համապատասխան է շարիաթի բոլոր պահանջներին` ծածկելով նրանց մարմնի մեծ մասը:
Հաղորդվում է, որ բուրկինիով վեց այցելուներ լողափը հարկադրաբար լքել են, ևս չորս կին անհամապատասխան լողազգեստներով լինելու համար տուգանվել են 38 եվրո:









































