Իզաբել Բայրակդարյանը Կանադայի ամենանշանավոր օպերային սոպրանոներից է ու նրա հռչակը միայն Կանադայով չի սահմանափակվում: Կանադահայ օպերային երգչուհու մասին հայտնում է aravot.am-ը, հղում անելով «Օտտավա սիթիզեն» պարբերականին:
Բացի բեմական կատարումներից նա նաև երգել է՝ «Մատանիների տիրակալ» ֆիլմի համար: Նա երգել է աշխարհի գրեթե բոոր կարևորագույն երաժշտական կենտրոններում:
«Երաժշտություն և ավելին» փառատոնում նրա հայտնվելը միջոցառման առանցքային կետերից էր: «Ատլասե գեղեցկուհու», ինչպես գրում է պարբերականը, ձայնը գրավել էր բոլորին ու երեկոն նրան էր պատկանում:
Տարբեր կատարումներից զատ Բայրակդարյանը երգել է նաև Սայաթ-Նովայի գործերից: Իսկ երեկոյի բեկումնային պահը եղավ, երբ Բայրակդարյանը երգեց 13-րդ դարի կին աշուղ Իզաբելի երգերից, որի բառերի հիման վրա երաժշտությունը գրել է կանադահայ երգահան Սերուժ Քրաջյանը:





































