Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Մաուրիսիո Իսլան կարող է համալրել Միլանի «Ինտեր»-ի կազմը:
Football Italia-ի տեղեկությունների համաձայն` միլանյան ակումբի ղեկավարությունը պատրաստվում է ձեռք բերել չիլիացի ֆուտբոլիստի իրավունքներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նշվում է, որ Իսլայի տրանսֆերի դիմաց 8 մլն եվրո կառաջարկվի:
Հավելենք, որ Մաուրիսիոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Նապոլի»-ն և «Ուդինեզե»-ն: 25-ամյա կիսապաշտպանը «Յուվենթուս» է տեղափոխվել «Ուդինեզե»-ից` 2012 թվականին:








































