Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում Total նավթագազային ընկերության գործարանում տեղի է ունեցել թունավոր գազի արտահոսք: Ինչպես հաղորդում է Reuters-ը, արտահոսքի հետևանքով աշխատողներից մեկը ստացել է քիմիական այրվածքներ: Բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում: Գործարանի աշխատակիցները տարհանվել են:
Բացի այդ, դադարեցվել է տեղի գնացքների երթևեկությունը: Ինչպես հաղորդվում է, արտահոսքը տեղի բնակիչների կամ շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացնում:
Պատահարից մի քանի ժամ հետո գործարանը շարունակել է աշխատել սովորական ռեժիմով: Դրա հետ մեկտեղ, արտահոսքը չի ազդել գործարանի արտադրողականության վրա, որն ամեն օր արտադրում է շուրջ 230 բարել նավթ:
Total-ը միջազգային նավթագազային ամենախոշոր ընկերություններից մեկն է:









































