Իմպալա միջին մեծության աֆրիկյան այծքաղը կարողացել է թաքնվել իր ու իր ազգակիցների հետևից ընկած վագրակատուներից՝ գրում է The Daily Mirror-ը:
Դեպքը տեղի է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության սաֆարի-պարկում, և զբոսաշրջիկները կարողացել են նկարահանել վայրի կատուների անհաջող որսը:
Պրետորիայից 20-ամյա Սամանտա Պիտենգրայի նկարահանած տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես են մի խումբ իմպալաներ կտրում ճանապարհը, որտեղ շարված են զբոսաշրջիկների մի քանի մեքենաներ:
Նրանց հետապնդում են 2 վագրակատուներ, ու այծքաղներից մեկը նրանցից փրկվելու հետևանքով ցատկում է ուղիղ զբոսաշրջիկների մեքենան:
«Մենք տեսանք, թե ինչպես իմպալան ցատկեց թփերի միջից, հայտնվեց մեքենայում, ու ինչ-որ մեկն սկսեց բղավել՝ այն մեքենայում է, այն մեքենայում է»,- պատմում է Սամանտան:
Կատարվածից մի քանի ակնթարթ անց մեքենայում հայտնված կենդանուն ազատ են արձակում, իսկ վագրակատուները մնում են ձեռնունայն:










































