Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ի վերջո ի՞նչ է կատարվում Դաշնակցությունում

«Ես այդ հարցը այս պահին չեմ մեկնաբանի, Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը հայտարարել է: Հայտարարությունն ընդունենք այնպես, ինչպես արվել է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ չցանկանալով մեկնաբանել ՀՅԴ Բյուրոյի ղեկավար Հրանտ Մարգարյանի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ երեկ Հ. Մարգարյանը հայտարարել էր, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը «պատերազմ է հայտարարել Դաշնակցությանը»: Նրա խոսքով՝ այդ պատերազմի շրջանակներում վարչապետը մամուլում ՀՅԴ-ի մասին «կեղտոտ բամբասանքներ» է պատվիրում: Իսկ մամուլը գրել էր, թե Դաշնակցության ներսում լուրջ դժգոհություններ կան, և փորձեր են արվում կուսակցության Բյուրոյի ղեկավարի պաշտոնից հեռացնել Հ. Մարգարյանին:

Ի դեպ, ՀՅԴ-ի հետ կապված նման տեղեկատվություն շրջանառվում էր հատկապես այն ժամանակ, երբ այդ կուսակցությունը կոալիցիայի անդամ էր: Այդ տարիներին երբեմն հրապարակումներ էին լինում, թե ՀՅԴ-ի հատկապես սփյուռքի կառույցներից դժգոհություն կա, որ կուսակցությունն անդամակցելով իշխանությանը՝ մասնակցում է բոլոր բացասական դրսևորումներին:

Այսօր, երբ ՀՅԴ-ն ընդդիմություն է, կրկին լուրեր են շրջանառվում, թե դժգոհություն կա հատկապես ընտրությունների արդյունքների առնչությամբ, մասնավորապես՝ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, որի դեպքում ՀՅԴ-ն, ինչպես խորհրդարանական ընդդիմադիր մյուս ուժերը, հաղթահարեց ընդամենը նվազագույն շեմը, իսկ Երևանի քաղաքապետի ընտրություններին այդ շեմն էլ չկարողացավ հաղթահարել:

Ա. Մինասյանը մոտ մեկ ամիս առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ ընթանում են ներկուսակցական քննարկումներ, պետք է գնահատվի և արժևորվի կուսակցության գործունեությունը: Պատգամավորը չէր բացառել, որ առաջիկայում կուսակցությունում փոփոխություններ տեղի ունենան, այդ թվում նաև՝ կադրային:

Այնուամենայնիվ՝ ի՞նչ է կատարվում Դաշնակցությունում: «Մեր կուսակցության մեջ տեղի է ունենում բնական գործընթաց, մասնավորապես քննարկումները շարունակվում են: Քննարկվում է առաջիկա 6 ամիսների գործունեության ծրագիրը: Քննարկվում են նաև այն հիմնական խնդիրները, որոնք կապված են երկրի և պետության զարգացման հետ: Բնական պրոցես է, որևէ արտառոց բան չկա, մեզ մոտ տեղի են ունենում ամենաառողջ քննարկումներ. կուսակցությունը ամառվա հանգստի ռեժիմում չէ»,- պատասխանեց պատգամավորը:

Հարցին՝ Դաշնակցության Հայաստանի ու սփյուռքի կառույցների միջև կա՞ն խնդիրներ, տարաձայնություններ՝ հատկապես կապված այստեղի կառույցի գործունեության հետ, Ա. Մինասյանը պատասխանեց. «Իհարկե, չի կարող այդպիսի անհաղթահարելի խնդիր լինել մի կուսակցության մեջ, որը 120 տարվա պատմություն ունի: Տարաձայնություններ կամ անհամաձայնություններ, բնականաբար, առողջ օրգանիզմում միշտ էլ լինում են, բայց դա երբեք չի բերում կուսակցության պառակտման: Եվ այն հարձակումները, որ կազմակերպվում և կատարվում են կուսակցության դեմ, նոր երևույթ չեն: Բոլոր ժամանակներում էլ փորձ է արվել կոտրել Դաշնակցության դիմադրողականությունը: Իսկ ՀՅԴ-ի դիմադրողականությունը հայ ժողովրդի դիմադրողականությունն է: Ինչպես չի կոտրվել հայ ժողովրդի դիմադրողականությունը, այնպես էլ ՀՅԴ-ի»:

Այնուամենայնիվ, Հ. Մարգարյանի հայտարարությունը, թե ՀՅԴ-ի նկատմամբ հարձակումներ կան, արդյոք մի փոքր չափազանցված չէ՞, մանավանդ՝ Դաշնակցությունը այլ քաղաքական ուժերի համեմատ այնքան էլ չի ենթարկվում նման հարձակումների: Միաժամանակ, ՀՅԴ-ն այլ կուսակցությունների համեմատ՝ բավականին ինքնամփոփ, դրսի աչքի համար անհասանելի կուսակցություն է՝ մեր այս դիտարկումներին ի պատասխան Ա. Մինասյանն ասաց. «Անհրաժեշտ և պատշաճ չեմ համարում մեկնաբանել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի խոսքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում