Քվեբեկի ոստիկանությունը 20 մարմին է հայտնաբերել Լակ Մեգանտիկ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած վթարի վայրում՝ հայտնում է Reuters-ը:
Ներկայում դեռ պարզ չէ ևս 30 մարդու ճակատագիրը: Ընդ որում, ոստիկանությունում ընդգծել են, որ այդ մարդիկ, ամենայն հավանականությամբ, նույնպես մահացած են:
Գնացքը, որը տեղափոխում էր 73 ցիստեռն հում նավթ, ռելսերից դուրս էր եկել Լակ Մեգանտիկի մոտակայքում՝ հուլիսի 6-ին: Վթարի հետևանքով մի քանի ցիստեռն այրվել էր, ինչից հետո հրդեհը տարածվել էր մոտակա բնակելի տների ուղղությամբ:
Հրդեհն ամբողջությամբ մարելու համար հրշեջներից պահանջվել էր մոտ 2 օր:








































