Saturday, 27 06 2026
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում

Զարգացման Հայկական Բանկն ակտիվ աշխատում է նաև օտարերկրյա պահառուների հետ

Այս տարվա մարտին գործարկվեց Հայաստանի դեպոզիտար համակարգի գործունեության նոր մոդելը: Նոր մոդելի շրջանակներում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան նոր ծրագրային համակարգի միջոցով ապահովում է Հայաստանում գրանցված բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի սեփականատերերի կենտրոնացված ռեեստրավարումը, ինչպես նաև արժեթղթերի հաշիվների պահառությունը: Վերոնշյալ ռեեստրի վարման և պահառության ծառայությունները հաճախորդներին են մատուցվում հաշվի օպերատորների միջոցով:

2013թ.-ի մարտի 11-ից Զարգացման Հայկական Բանկը ևս միացել է ՀՀ կենտրոնացված ռեեստրավարման համակարգին և, ղեկավարվելով ՀԿԴ-ի հետ կնքված «Հաշվարկային և հաշվառման միասնական համակարգի անդամի կարգավիճակի շնորհման» պայմանագրով, իր հաճախորդներին մատուցում է ռեեստրավարման և պահառության ծառայություններ:

Զարգացման Հայկական Բանկից տեղեկացնում են, որ Բանկը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որպես հաճախորդների սպասարկման գլխավոր քաղաքականություն ընտրել է մեկ պատուհանի սկզբունքը, ներկայումս հաճախորդներին հնարավորություն է ընձեռնում բանկային ծառայությունների հետ միաժամանակ ստանալ ռեեստրավարման և պահառության ծառայություններ՝ առանց ավելորդ ժամանակի կորստի: Արդյունքում, Բանկի հաճախորդները հնարավորություն են ստանում նաև բազմակողմանի սպասարկվել՝ միաժամանակ ազատվելով լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտությունից:

Բանկի կողմից վերոնշյալ ծառայությունների դիմաց փոքր բիզնեսի և անհատների համար սահմանվել են այնպիսի սակագներ, որոնք հնարավորություն են տալիս օգտվել ռեեստրավարման և պահառության ծառայություններից՝ առանց մեծ ֆինասնական ծախսերի, ինչը խթան է հանդիսանում ընկերությունների և անհատների կողմից ՀՀ արժեթղթերի շուկայում իրականցվող գործարքները՝ օրենքին համապատասխան կարգով և ժամանակին գրանցելու համար:

Հայաստանի դեպոզիտար համակարգի գործունեության նոր մոդելի գործարկման շրջանակներում Զարգացման Հայկական Բանկը ներկայումս առաջիններից է, որ հնարավորություն է ստեղծել օտարերկրյա պահառուների համար լիարժեք պահառության ծառայություններ ստանալ ՀՀ արժեթղթերի շուկայում: Հատկանշական է, որ ներկայումս Բանկը պահառության ծառայություններ է մատուցում նաև ՌԴ-ում գրանցված Դեպոզիտարիաների հետ:

Օտարերկրյա պահառուների հետ աշխատանքը Բանկի աշխատակիցներից պահանջում է ոչ միայն ապահովել վերջիններիս կողմից ներկայացված հանձնարարագրերի հիման վրա ռեեստրավարման համակարգում համապատասխան գրանցումները, այլ նաև օտարերկրյա պահառուներին ծանոթացնել ՀՀ օրենսդրության և ՀՀ արժեթղթերի շուկայում գործող նորմատիվային ակտերի պահանջներին և դրույթներին:

Չնայած վերը նշված գործընթացները աշխատատար են և պահանջում են խիստ մասնագիտական մոտեցումներ, այս ուղղությամբ Բանկի կողմից տարվող աշխատանքները հնարավորություն են ստեղծում ՀՀ-ից դուրս գտնվող մեր հայրենակիցների, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների համար, Բանկի հետ պայմանգիր կնքած օտարերկրյա պահառուի միջոցով, օգտվել ՀՀ արժեթղթերի շուկայում մատուցվող ծառայություններից՝ առանց ժամանակի կորստի և անտեսելով հեռավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում