Մեքսիկան ԱՄՆ-ին պարզաբանման նպատակով հարցում է ուղարկել՝ կապված վերջերս ԶԼՄ-ներում հայտնված այն լուրերի հետ, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները լրտեսում են լատինաամերիկյան երկրին: Այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն, ով նշել է, որ Վաշինգտոնին համապատասխան հարցումն ուղարկվել է ԱԳՆ-ի աղբյուրների միջոցով՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Մենք անթույլատրելի ենք համարում ԱՄՆ-ի կողմից հնարավոր լրտեսական գործունեությունը մեքսիկական հաստատությունների նկատմամբ»,- ասել է նախագահը: Այդ կապակցությամբ ԱՄՆ կառավարությանը համապատասխան հարցում է ուղարկվել՝ պարզելու համար, թե որքանով են այս տվյալները համապատասխանում իրականությանը»,- նշել է նախագահը:
«Ներկայումս գոյություն չունեն այնպիսի հանգամանքներ, որոնք կկարողանան վնաս հասցնել երկկողմ հարգալից փոխհարաբերություններին, որոնք գոյություն ունեն ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև»,- նշել է նախագահը:








































