ՀԱՀ նախկին փոխնախագահ (2005-2008) Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան նշանակվել է սեռային հավասարության հարցերով մասնագիտացած «ՄԱԿ-կանայք» կառույցի գործադիր տնօրեն: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն՝ 57-ամյա հարավաֆրիկուհին այդ պաշտոնում կփոխարինի Միշել Բաչելետին, ով ավարտում է միջազգային կարիերան՝ նոյեմբերին կայանալիք Չիլիի նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
Նեսիրկեի խոսքով՝ Պան Գի Մունն իր երախտագիտությունն է հայտնել Բաչելետին՝ նշելով նրա դերը սեռային հավասարության համար պայքարում և գլոբալ, տարածաշրջանային ու ազգային մակարդակներով կանանց ներուժի ամրապնդման գործում: Մինչ ՄԱԿ-ում աշխատանքը՝ Բաչելետը 2006-2010թթ. զբաղեցրել է Չիլիի նախագահի պաշտոնը:








































