Նավթի համաշխարհային գներն աճում են։ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի գինը հուլիսի 21-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 47 դոլարի նշագիծը։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։
Brent-ի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 2.19 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 47.05 դոլարի։ WTI ամերիկյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 2.46 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 44.56 դոլարի։