Երեկ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Աահակյանի հորեղբոր որդու՝ Սպիտակի քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Աահակյանի դեմ քրեական գործ Է հարուցվել:
Բանն այն Է, որ Սպիտակի բնակիչ 71-ամյա Լևիկ Մարյանը դիմել Է ոստիկանության Սպիտակի բաժին և հայտնել, որ հուլիսի 9-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Գ. Սահակյանը հարվածել Է իրեն:
Սակայն վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ իրականում նման բան չի եղել, ընդամենը վիճաբանություն Է տեղի ունեցել, իսկ ինքն Էլ քաղաքացուն հորդորել Է նստել մեքենան ու հեռանալ: Հովհաննես Սահակյանից «ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչ է մտածում իր հարազատի պահվածքի մասին.
«Առհասարակ 71-ամյա մարդուն հարվածելը չեմ կարծում, որ ճիշտ է, ճանաչելով նրան՝ չեմ էլ պատկերացնում, թե ոնց կարող էր հարվածել: Կամ կարո՞ղ Էր հարվածել: Իրավապահ մարմինները զբաղվում են, ու թող իրենք պարզեն ու գնահատական տան այդ ամենին»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:





































