Վիկտորյա Բեքհեմն այցելել է Ումիբլդոնի թենիսի մրցաշարին:
Նա գումար չի խնայել և զբաղեցրել է թագավորական օթյակը: Սպորտային միջոցառմանը ներկա գտնվելու համար Բեքհեմն ընտրել է տարօրինակ կերպով բաց շրջազգեստ: Վիկտորյան սև, ժանեկավոր, գրեթե անտեսանելի կանթերով շրջազգեստով հիանալի տեսք է ունեցել: Հավաքած մազերը կարծես միտումնավոր մերկացրել են վիզը՝ զգեստն ավելի բաց ցույց տալու համար:








































