Ավելի քան 300 ավերված տներ, մի քանի փլուզված կամուրջներ, էլեկտրամատակարարման խանգարումներ: Այս ամենը ողջ կորուստը չէ: Չինաստանի հարավ-արմուտքում հորդառատ անձրևների հետևանքով ջրի տակ են անցել 15 թաղամասեր: Եղել են նաև մարդկային զոհեր, որոնց թիվը հասնում է 8-ի:
Սիչուան գավառում կամրջի փլուզման հետևանքով ջրի մեջ են հայտնվել 6 ավտոմեքենաներ, 12 մարդ անհայտ կորած է համարվում: Ամենաքիչը 40 մարդ է մնացել խոշոր սողանիքի տակ երկրի լեռնային շրջաններից մեկում: Ներկա դրությամբ այստեղ փրկարարական աշխատանքներ են իրականացվում: Փոթորկի պատճառած վնասի չափը մասնագետները գնահատում են 143 մլն դոլար: Ըստ օդերևութաբանների՝ Չինաստանում տեղումների չափն անցնում է բոլոր ռեկորդները: Ըստ կանխատեսումների՝ անձրևները շարունակվելու են մինչև շաբաթվա վերջը, ինչի պատճառով երկրում առավելագույն վտանգի մակարդակ է հայտարարված:









































