Չորեքշաբթի օրը Հունաստանի ոստիկանությունն ուժ և արցունքաբեր գազ է կիրառել, որպեսզի ուսուցիչներին թույլ չտա մտնել կրթության նախարարության շենք: Այս մասին հաղորդում է «Պրոտո տեմա» կայքը:
Մի քանի հարյուր ուսուցիչներ հավաքվել են կրթության նախարարության շենքի մոտ և բողոքարկում են աշխատանքից հեռացվելու դեմ, որը կատարվել է կրճատումների շրջանակում: Այն բանից հետո, երբ ցուցարարներից ոմանք կոտրել են մուտքի ցանկապատը և բակ ներխուժել, հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանումներն արցունքաբեր գազ են կիրառել և պատվարներով ճնշել են ակցիայի մասնակիցներին:
Դրանից հետո նախարարության շենքի մոտ իրավիճակը կարգավորվել է՝ չնայած ուսուցիչները դեռևս այնտեղ են:








































