Կազանում շարունակվում են համաշխարհային ուսանողական խաղերը, որի շրջանակներում Հայաստանի ներկայացուցիչ բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը եզրափակիչում պարտվել է ռուսաստանցի Ռաջաբ Բուտաևին և նվաճել արծաթե մեդալ: Քիրաջյանը հանդես է գալիս 64 կգ քաշային կարգում:
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալ էր նվաճել Հենրիկ Մոկոյանը, ով հանդես է գալիս 56 կգ քաշային կարգում:









































