Ֆրանսիացի գիտնականները մշակել են ատոմային ժամացույցի նոր տեսակ, որում լազերային ճառագայթների միջամտությունը թույլ է տալիս հասնել ժամանակի սահմանման առավել մեծ ճշգրտության, քան ավանդական մոդելում, որը հիմնված է ցեզիումի ատոմի տատանման վրա: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մասնագետների խոսքով՝ նոր սարքը գործում է օպտիկական վանդակի սկզբունքով՝ որսալով ատոմները, որոնք տալիս են ժամանակի փոփոխության ռեկորդային ճշգրտության հասնելու հնարավորություն: Սարքը մեկ վայրկյանով կարող է հետ ընկնել 300 մլն տարում:
Ատոմային ժամացույցների դերի կարևորությունն ավելի ու ավելի է մեծանում հեռահաղորդակցության, նավիգացիայի և ֆինանսական արդյունաբերության ոլորտներում:
Առաջին ատոմային ժամացույցը հայտնվել է Մեծ Բրիտանիայում, 1955 թվականին:








































