Ամերիկյան Slipknot ծանր մետալ խմբի վոկալիստ Քորի Թեյլորը դիմել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ իր տանից գողացել են 36.6 հազար դոլարի երաժշտական սարքավորումներ: Ինչպես հաղորդում է Des Moines Register պարբերականը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը, Թեյլորը կողոպուտի մեջ կասկածում է իր ընկերներից մեկին:
Երաժշտի կարծիքով՝ նա գողացել է երաժշտական սարքավորումները, երբ ինքը մեկ ամսով գտնվել է Եվրոպայում շրջագայության:
Գողացված ապրանքների թվում են երկու հատ բաս-կիթառ, որոնք նախկինում պատկանել են բասիստ Փոլ Գրեյին, որը մահացել է 2010թ.:
Գողացված ապրանքների մի մասը հայտնաբերվել է տեղի երաժշտական խանութում: Ոստիկանությունը դեռևս չի հայտարարել ձերբակալությունների մասին:
Slipknot խումբը կազմավորվել է 1995թ.՝ Այովա նահանգում: Թեյլորը խմբին անդամակցել է 1997թ.:











































