Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ավստրիա: Ինչպես հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ին, այցի շրջանակներում ստորագրվելու է իմպլեմենտացիայի մասին արձանագրություն Ավստրիայի և Վրաստանի կառավարությունների միջև՝ ռեադմիսիայի վերաբերյալ Եվրամիության և Վրաստանի միջև համաձայնագրով:
Ավստրիական կողմից արձանագրությունը կստորագրի ՆԳ նախարար Յոան Միքլ-Լայթները:
Իրակլի Գարիբաշվիլին կհանդիպի նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ: Կողմերը կքննարկեն մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Վրաստանի ՆԳՆ-ում իրականացված բարեփոխումներն ու ապագա համագործակցության հեռանկարները:
ՆԳ նախարարի այցը Ավստրիա կավարտվի հուլիսի 11-ին:










































