Հուլիսի 10-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի մոտակայքում՝ ջրանցքի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՓՋ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 50 տարեկան անձը չպարզված տղամարդու դի: