Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը այսօր Հանրապետության հրապարակում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց, որ մոտ օրերս պարզ կդառնա, թե ինչքանով կթանկանա տրանսպորտի սակագինը. «Քննարկման փուլում է, քննարկումից հետո մենք հանրությանը կտեղեկացնենք, թե որքան կկազմի այն, հիմա կոնկրետ չեմ կարող ասել: Հայտեր ունենք, տնտեսվարողներից դիմումներ ենք ստացել ուղեվարձը փոփոխելու առաջարկով»:
Այն դիտարկմանը, թե նախկինում հայտարարել է, որ ուղեվարձը կլինի 140-200 դրամի սահմաններում, Հենրիկ Նավասարդյանն ասաց. «Ես ասել եմ՝ ոչ թե 140-200 դրամի սահմաններում, այլ հայտերը տարբեր չափերով են ներկայացված՝ տարբեր տնտեսվարողների կողմից, առավել շատ հնարավոր է 150 դրամի մոտակայքում, ավելի բարձր չենք կարող: Առաջիկա օրերին պարզ կդառնա»: