Instagram-ի շատ օգտատերեր երազում են իրենց տունը կամ գրասենյակը պատկերազարդել սեփական ստեղծագործություններով, սակայն փոքր նկարները (612 × 612 կետ) անհնար է նորմալ չափով տպել: Նրանց այդ հարցում կարող է օգնել Pixelist ծառայությունը: Աշխատանքի համար վարձվել են չինացի նկարիչներ: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Pixelist-ի կայքում բավական է ընտրել լուսանկարը, ուղարկել այն և սպասել, թե երբ պրոֆեսիոնալ նկարիչների կողմից յուղաներկով արված նկարը պատրաստ կլինի և Ֆուցզյան մարզից կփոխադրվի նշված հասցեով:
30×30 չափի մեկ լուսանկարն արժե 110 դոլար:








































