Friday, 17 07 2026
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները

Այսօր գողանում են զոհված տղաների կենսագրությունը. ազատամարտիկ

Ազատամարտիկ Կարեն Մելիքսեթյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց իրենց սկսած պայքարի մասին և նշեց, որ արդեն մեկ ամիս է անցել, սակայն դեռևս վարչապետից իրենց հարցերին ոչ մի պատասխան չեն ստացել. «Եթե մեր հարցը չլուծվի, ո՛չ զինվորի, ո՛չ հասարակության աչքին ազատամարտիկը արժեք չի դառնա: Կառավարությունում շատ հիմքեր կան՝ մեր հարցերին լուծում տալու համար, և թող չփորձեն տղաների գլուխը լցնել: Մենք այժմ պահանջատեր ենք, մենք հաղթել ենք պատերազմում, բայց մեր երկրում մեզ զգում ենք ստրուկ, պետության կողմից մատնված ենք անուշադրության»:

Նրա հավաստմամբ՝ երբ ազատամարտիկների մասին օրենք է ընդունվում, պիտի ընդունվի բոլոր ազատամարտիկների և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար, ոչ թե որոշակի մարդկանց կողմից պիտի սեփականացնել օրենքը` որոշակի շահերից ելնելով:

Պահեստազորի ավագ լեյտենանտ, երկրորդ խմբի հաշմանդամ Գեղամ Հակոբյանն էլ նշեց, որ թանկացնում են գազը, էլեկտրաէներգիան. ազատամարտիկներն իրենց ստացած կամ չստացած թոշակով ինչպե՞ս կարող են կոմունալ ծախսերը վճարել և ընտանիքը պահել. «Գնում ենք բժշկի, ասում են՝ պարտադիր պառկիր այս կամ այն հիվանդանոցում, բայց ինչո՞վ: Երբ ասում ենք պատերազմի մասնակից ենք և հաշմանդամ, ասում են՝ չգայիր… ցավալի շատ հարցեր կան, դրա համար էլ մենք բոլորս պահանջատեր ենք դարձել: Պետք է կարողանանք գոնե գոյատևել»:

«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ազատամարտիկների շարքերում շատ են չկռված տղաները, ի՞նչ պետք է անել նրանց շարքերը մաքրելու համար, ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Գևորգ Տեր-Գևորգյանը պատասխանեց, որ այդ տեսակը միշտ եղել և լինելու է. «Այժմ իրենց ազատամարտիկ են համարում այնպիսի մարդիկ, ովքեր այդ տարիներին ութ-ինը տարեկան են եղել, ինչ-ինչ ճանապարհներով հարստացել են և այժմ Խաչի ասպետ են: Դա գողություն է, գողանում են զոհված տղաների կենսագրությունը, մեր անցած ուղին»:

Նա նշեց, որ այսօր ողջ են հրամանատարները, որոնք կարող են հանել իրենց փաստաթղթերը և շատ հեշտ մաքրել շարքերը. «Նրանք եթե տեսնեն, որ պայքարը արդյունավետ է, պետք է օբյեկտիվ զտում անեն. խնդիրը լուծվող է»:

Նա հիշեց, որ երբ նոր էին վերադարձել պատերազմից, ծանոթ, բայց չկռված մարդիկ հավաքում էին ազատամարտիկներին, խմում-հարբում էին և խոսում պատերազմի այս կամ այն գործողությունից. «Դրանից հետո մենք լսում էինք, որ այդ նույն մարդիկ ինչ-որ տեղերում պատմում են այդ պատմությունները: Նրանք այդպես կռվողի անուն էին հանում, բայց դա ստորություն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում