2013 թ. օգոստոսի մեկից այն ընկերությունները, որոնք պարտավոր էին ունենալ աուդիտորական եզրակացություն, բայց չունեն, ինչպես նաև այն ընկերությունները, որոնք ունեն բացասական եզրակացությամբ աուդիտորական եզրակացություն, կզրկվեն պետական գնումներին մասնակցելու հնարավորությունից: Համապատասխան որոշման նախագիծն այսօր հաստատվեց կառավարության նիստում: Ընդ որում, խոսքը վերաբերում է նաև մի շարք այլ չափանիշների չբավարարող ընկերություններին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ իրենք զգուշացնում էին ընկերություններին պատշաճ կարգով աուդիտ իրականացնել՝ պետական գնումներին մասնակցելու համար:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ հայտարարեց, որ ընկերություններն իրենց 2012 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտը մինչև այս տարվա հուլիսի մեկն արդեն իսկ պետք է հրապարակեին azdarar.am կայքում, սակայն այս պահի դրությամբ միայն մի քանի հրապարակում կա:











































