ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում տեղի է ունեցել երկհարկանի բնակելի տան պատշգամբի փլուզում: Ինչպես հայտնում է MyFox8 հեռուստաալիքը, միջադեպի հետևանքով վիրավորվել է 21 մարդ:
Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Բժիշկների խոսքերով՝ վնասվածքները տուժածների կյանքի համար վտանգավոր չեն:
Ոստիկանությունը քննչական միջոցառումներ է անցկացնում:










































