«Պարի Սեն-Ժերմեն»-ը մերժել է «Նապոլի»-ի` Մարկո Վերատիի տրանսֆերի շուրջ կատարած առաջարկը: Այդ մասին հայտնում է Sky Italy-ն:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` փարիզյան ակումբը պատրաստ էր երեք անգամ ավելացնել կիսապաշտպանի աշխատավարձը: Ներկայումս Վերատին տարեկան 850 հազար եվրո է վաստակում: Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թվականը:
Կիսապաշտպանի ծառայություններով էր հետաքրքրված նաև Մադրիդի «Ռեալ»-ը:









































