Հուլիսի 8-ին Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ենթարկվել է միջին ականջի վիրահատության՝ հաղորդում է Haberturk-ը:
Հաղորդվում է, որ վիրահատությունը տեղի է ունեցել Ստամբուլի հիվանդանոցներից մեկում: Վիրահատությունից հետո Գյուլին դուրս են գրել հիվանդանոցից:
Պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը կանցնի իր պարտականությունների կատարմանը ոչ շուտ, քան վիրահատությունից չորս օր անց:
Ավելի վաղ Գյուլը դիմել էր բժշկի՝ բողոքելով ականջի ցավից:









































