Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ռիժկով.Եթե բանը հասավ ուժային լուծման, Ռուսաստանը կողքից չի նայելու

Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական, 19-րդ նիստի աշխատանքների ընթացքում, որոնք այսօր մեկնարկեցին ԱԺ-ում, արդեն իսկ քննարկվեց, թե ի՞նչ հարցեր են մտնելու հանձնաժողովի հաջորդ՝ 20-րդ նիստի օրակարգ: Հանձնաժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը լրագրողներին տեղեկացրել է այդ հարցերի մասին, որոնց թվում լինելու է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի քննարկումը` հիմնված Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների կողմից տրամադրված փաստաթղթերի ու տեղեկանքի վրա. «Հաջորդ նիստը կկայանա 2011թ. ապրիլին Յարոսլավլում, և կքննարկենք այդ ժամանակահատվածում առկա իրողությունները մեր և ձեր երկրների գերատեսչությունների տրամադրած տեղեկատվության հիման վրա»,- ասել է Ն.Ռիժկովը:
Ռիժկովը ընդգծել է, որ անհանգստացած են ԼՂ խնդրով, և այդ իսկ պատճառով չեն կարող անտարբերությամբ ու կողքից նայել, թե ինչ է կատարվում բանակցային գործընթացում: Թեպետ իրենց դերակատարումը` խորհրդարանական ներգրավվածությունը, այնքան էլ մեծ չէ, քանի որ խնդրով հիմնականում զբաղվում են միջազգային ատյանները, բայց երկու երկրների խորհրդարանականները չեն կարող չմտորել ու չքննարկել ստեղծված իրավիճակը:
Ն.Ռիժկովը հավելել է, որ ճիշտ է, իրենք կարող են քննարկել ու որոշումներ ընդունել հիմնախնդրի վերաբերյալ, բայց «Ես այնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչպիսի՞ք կարող են դրանք լինել, քանի որ իրականում միջազգային շատ կազմակերպություններ ու մարդիկ են ներգրավված հակամարտության կարգավորման գործընթացում, այդ իսկ պատճառով ուղղակի պայմանավորվեցինք, որ կդիտարկենք ԱԳՆ-ների ներկայացրած տեղեկանքները»: Իսկ եթե մինչ այդ ժամանակահատվածը խնդիրը լուրջ փոփոխություններ արձանագրած լինի, կամ Աստված մի արասցե, բացասական զարգացումներ լինեն՝ ապա այս հարցում երկընտրանք չկա. «Մենք չենք պատրաստվում ուղղակի կողքից դիտել կամ չտեսնելու տալ, թե ինչպես է գործը հասնում ուժի կիրառմանը… բայց հուսամ, որ բանը դրան չի հասնի»,- նշել է նա:
Ն.Ռիժկովն ընդգծել է, որ շատ բաներ են վկայում այն մասին, որ հակամարտության կարգավորման գործընթացը փակուղի է մտնում, և պարզ չէ, թե ինչպե՞ս դուրս գալ այդ փակուղուց: «Ըստ իս՝ գուցեև կգտնվեն ինչ-որ կոնստրուկտիվ լուծումներ, բայց չպետք է մոռանալ, որ կա նաև հայ ժողովուրդ, և հայտնի չէ, թե ինչպե՞ս նա կընդունի նման լուծումները… Մի խոսքով, իրավիճակը շատ բարդ է»,- հավելել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում