Ամերիկյան Microsoft կորպորացիան հուլիսի 11-ին կներկայացնի իր ղեկավարող անձնակազմի (մենեջմենթ) մասշտաբային վերակազմավորման ծրագիր, որը կոչված է բարելավելու կորպորացիայի դիրքերը վեբ ծառայությունների ու բջջային սարքերի համաշխարհային շուկայում: Այս մասին հայտնում է All Things Digital-ը:
Առցանց պարբերականի տվյալներով՝ փոփոխությունները կվերաբերեն թոփ մենեջերներին և առանցքային ուղղություններում կորպորացիայի միջին օղակի կառավարիչներին:
Կորպորացիային վերջին շրջանում քննադատում են բջջային սարքերի շուկայում «պահպանողական վարքի» համար: Հարցազրույցներից մեկում կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը խոստովանել էր, որ այդ ուղղությամբ ռազմավարության զարգացման հիմնական սխալները թույլ են տրվել ճանապարհի հենց սկզբին: «Ընկերության ղեկավար Սթիվ Բալմերն ու ես դժգոհ ենք իրական բեկումների քանակից»,- ընդգծել է Գեյթսը:










































