Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում արդեն 26-րդ օրն է՝ շարունակվում են հակակառավարական ցույցերը: Հերթական բողոքի ակցիային մասնակցել է մոտ 3 հազար մարդ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով հանրապետության ՆԳՆ մամլո կենտրոնին:
Ցուցարարները հավաքվել են Սոֆիայի Անկախության հրապարակում, որից հետո ուղևորվել դեպի Ազգային ժողով (խորհրդարան)՝ արգելափակելով քաղաքի կենտրոնում տրանսպորտի երթևեկությունը: Ոստիկանության աշխատակիցները անկարգության դեպքեր չեն արձանագրել:
Իսկ Ազգային մշակույթի պալատի մոտ տեղի ունեցած հանրահավաքին՝ հաջակցություն Պլամեն Օրեշարսկու կառավարության, հավաքվել է 50 մարդ:







































