Բրիտանացիների մեծ մասը կողմ է երկրում այն օրենքի ընդունմանը, որը բացեիբաց արգելում է Սերգեյ Մագնիտսկու մահվան մեջ մասնակցություն ունեցած ռուս պաշտոնատար անձանց մուտքը Մեծ Բրիտանիա:
Այս մասին են վկայում Yougov հարցման արդյունքները, որն անցկացվել է Henry Jackson Society հետազոտական կենտրոնի պատվերով՝ հաղորդում BBC-ն:
Հարցման մասնակիցների 72 տոկոսը կողմ է «Մագնիտսկու ակտին», որն անցած տարվա դեկտեմբերին ընդունել է ԱՄՆ-ը:
Նշենք, որ հարցմանը մասնակցել է 1860 մարդ, ովքեր բնակվում են Մեծ Բրիտանիայի բոլոր շրջաններում և աջակցում հիմնական քաղաքական կուսակցություններին:








































