Սիրիայի ազգային կոալիցիան, որը ներկայացնում է երկրի ընդդիմադիր ուժերը, համաձայնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, ով կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում: Այդ մասին հաղորդել է լիբանանյան The Daily Star-ը:
«Մենք, անխոս, ողջունում ենք այդ առաջարկը»,- հայտարարել է կոալիցիայի նոր ղեկավար Ահմադ Ջարբան:
«Մենք խնդրում էինք զինադադար կնքել Ռամադանի առաջին օրը՝ Հոմսում տիրող իրավիճակի հետ կապված»,- հավելել է նա:








































