Մեծ Բրիտանիայում պետավտոտեսչության աշխատակիցները թանկ են վճարել համացանցային մեմի՝ Harlem Shake-ի ոճով տեսագրություն նկարահանելու ցանկության համար: Այս տեսագրությունը, ինչպես հաղորդում է Daily Mail-ը, դարձել է Սքոթլանդ Յարդում նոր հետաքննություն նախաձեռնելու պատճառ:
Տպավորված Harlem Shake-ի տարատեսակ պարերից՝ ոստիկանության 6 աշխատակիցներ ստորգետնյա ավտոկայանում տեսագրել են նման «տեսահոլովակ»՝ հենց ոստիկանական համազգեստով:
Նախ սկսել է պարել նրանցից մեկը, ապա նրան են միացել մյուսները, որոնք երթևեկել են հեծանիվով, թռչկոտել են տեսախցիկի առջև և «ձեռքով են արել» հենց ծառայողական ավտոմեքենայից:
Նրանք տեսանյութը տեղադրել են Youtube կայքում: Այն հետաքրքրել է ոչ միայն «հասարակ մահկանացուներին», այլև ոստիկաններին:
Ներկայումս սկանդալային շոուի բոլոր սիրահարները խիստ նկատողություն են ստացել, իսկ նրանցից մեկը հրաժարական է տվել:











































