Դև Փաթելին առաջարկել են ստանձնել գլխավոր դերը Նիլ Բլոմքամփի «Չապի» (Chappie) ֆանտաստիկ ֆիլմում, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Փաթելը պետք է մարմնավորի «աղքատ քաղաքից երիտասարդի»: Այլ մանրամասներ, որոնք վերաբերում են նրա դերին, չեն բացահայտվում: «Չապի» ֆիլմի սյուժեի մանրամասները նույնպես գաղտնի են պահվում, սակայն հայտնի է, որ ֆիլմը կդառնա այն գաղափարների զարգացումը, որոնք ընկած են Tetra Vaal 1.5 րոպե տևողությամբ տեսահոլովակում, որը Բլոմքամփը նկարահանել է 2004 թ.: Տեսանյութում ցուցադրված են ռոբոտ ոստիկաններ, որոնք պարեկություն են անում հարավաֆրիկյան քաղաքների թաղամասերում:
Դև Փաթելը հնդկական ծագումով բրիտանացի դերասան է, ով մեծ ճանաչում է ստացել Դենի Բոյլի «Միլիոնատերը հետնախորշից» (Slumdog Millionaire) ֆիլմում գլխավոր դերակատարման շնորհիվ: Ֆիլմը վարձույթի է դուրս եկել 2008 թ.: Այն առաջադրվել է տասը «Օսկարի» և ստացել է դրանցից ութը:










































