«Պարի Սեն-Ժերմեն»-ը հետաքրքրված է Ա Սերիայի ևս մեկ ակումբի` «Ռոմա»-ի և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսիի ծառայություններով, քանի որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ՊՍԺ-ի թիվ մեկ նպատակը կիսապաշտպանության գծի հզորացումն է:
Առաջիկա օրերին փարիզյան ակումբը պատրաստվում է տրանսֆերային առաջարկ անել «Ռոմա»-ին: Այդ մասին է հայտնում Corriere della Sera-ն:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն պատրաստվում է ձեռք բերել նաև «Նապոլի»-ի հարձակվող Էդիսոն Կավանիի իրավունքները: Շուտով հարձակվողը Փարիզ կտեղափոխվի, իսկ ֆրանսիացիները ստիպված կլինեն նեապոլիտանյան ակումբին 63 մլն եվրո վճարել:








































