Բարկացած թրքուհի Ֆաթմա Իդեմն ամուսնուց հեռանալուց հետո տանից տարել է բառացիորեն ամեն ինչ՝ հաղորդում է The Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Ադանա քաղաքում: Ինչպես հաղորդում է պարբերականը, 34-ամյա Իդեմը ամուսնուն ոչինչ չի թողել: Սկզբում նա տարել է սպասքը, գորգերը, կահույքը, վարագույրները: Այնուհետև նա եղբայրների հետ վերադարձել է իր նախկին տուն, երբ ամուսինն աշխատանքի էր՝ տանելու համար տանիքն ու պատուհանները:
Հարևանները շտապել են նախազգուշացնել Սահինին կնոջ գործողությունների մասին, սակայն տղամարդը չի կարողացել խանգարել կնոջն ու նրա եղբայրներին. կինն ապացուցել է, որ հենց ինքն է վճարել իրենց տան տանիքի և պատուհանների համար:
Արդյունքում Սահինը փնտրում է բնակության նոր վայր և ստիպված երկու որդիներին հանձնել է ժամանակավոր խնամակալության:











































