Գիտնականները որոշել են պարզել շնաձկների ատամներ աճեցնելու գենետիկական ընդունակությունները, որպեսզի ապագայում այն կիրառեն մարդկանց վրա, հայտնում է BBC-ն:
Շնաձկների ատամները ողջ կյանքի ընթացքում վերականգնվում են, ինչը հասանելի չէ մարդու համար: Նրա երախում ատամները աճում են վնասվածների հետևի շարքում և փոխարինում են դրանց:
Գիտնականները ուսումնասիրում են առանցքային գեները, որոնք մասնակցում են ատամների ռեգեներացիային: Գիշատչի երախում կան առանձին ցողունային բջիջներ, որոնք կարևոր դեր են խաղում այդ պրոցեսում: Առանց այդ բջիջների շնաձկներն էլ մարդկանց նման կունենային ստանդարտ ատամնաշար: Ստացված տեղեկատվության հիման վրա փորձագետները պլանավոևրում են ստեղծել մեթոդ, որը թույլ կտա մարդու ատամները վերականգնել ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունենում շնաձկների մոտ:









































