Sunday, 14 06 2026
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան

Հայրիկյանը ամբաստանյալներից պահանջել է 42 մլն. 524 հազար դրամ գումար

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ  նախագահ  Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով այսօրվա դատական նիստում  տուժողը ճանաչվել է նաև քաղհայցվոր, իսկ ամբաստանյալներ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, Խաչատուր Պողոսյանն  ու Սամվել Հարությունյանը՝ քաղպատասխանողներ:

 Պ.Հարիկյանն այսօր ներկայացրել է քաղհայց՝   42 մլն.  524 հազար դրամի չափով ամբաստնյալներից գումար բռնագանձելու մասին: Ինչպես «Փաստինֆո»-ին  հայտնել է Պ.Հայրիկյանը, հայցապահանջի գումարի չափը որոշվել է՝ հիմնվելով   մահափորձի հետևանքով բուժման ծախսերի՝ ներառյալ վիրահատությունների,  կառավարության հաշվարկի վրա: 

 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ,     մերժեց 2013թ.  հունվարի  31-ին, ժամը  23.20-ի սահմաններում տեղի ունեցած մահափորձի  քննչական փորձարարություն  նշանակելու մասին սպանության փորձը կատարելու մեջ մեղադրվող Խաչատուր Ավետիսյանի  պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը:  Դատարանը գտավ, որ դեպքի մասին կան ապացույցներ, այդ թվում՝ տուժողի ու ամբաստանյալի նախաքննական ու դատաքննական ցուցմուքները, որոնց արժանահավատության վերաբերյալ դատարանը գնահատականներ կտա խորհրդակցական սենյակում: 

 Իսկ  ամբաստանյալ Վ.Սեդրակյանից ամբաստանյալ Խ.Պողոսյանի  կողմից գնված «Վոլվո» մակնիշի մեքենայի ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացել է խորհրդակցական  սենյակ: Պաշտպանական կողմը գտնում է, որ միջնորդությունը կարևոր է, որպեսզի  որևէ կասկածներ չլինեն, թե մեքենան նախնական վարձատրություն է եղել՝   ապագային միտված: Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանն առարկել է միջնորդության դեմ՝ հայտարարելով, որ մեքենան վաճառվել է անցյալ տարվա հունիսին, երբ ոչ ինքը, ոչ Պ.Հայրիկյանը չէին առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածուներ: Միջնորդության դեմ է առարկել  նաև մեղադրող կողմը՝ մեքենայի հանգամանքը մեղադրանքի ծավալի մաս չի կազմում, իսկ դատարանը հորդորել է պաշտպանին ու իր պաշտպանյալին հայտնել, եթե իրենց հայտնի է ավելին, քան կա գործի նյութերում: Պաշտպան Լ.Ավետիսյանը, սակայն. Հավաստիացրել է, որ  իրենց ավելին հայտնի չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում