Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Գերմանիայի Լեյպցիգ քաղաքի երկաթուղային կայարաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Focus-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը, 40 և 45 տարեկան երկու տղամարդ հրազենային վնասվածք են ստացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Դեռևս հայտնի չէ՝ արդյոք տուժածները միմյանց վրա՞ են կրակել, թե՞ վիրավորվել են անհայտ անձի կողմից: Ոստիկանությունը սկսել է հետաքննել պատահարը:
Գերմանիայի ՆԳՆ տվյալների համաձայն՝ երկրի բնակիչների ձեռքերում ներկայում գտնվում է շուրջ 5.5 միլիոն միավոր օրինական վաճառված հրազեն:






































