Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը ևս հաստատեց, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է ակումբին:
24-ամյա ֆուտբոլիստն իր նոր ակումբում կկրի 10 համարի մարզահագուստը: Պայմանագիրը կգործի մինչև 2017թ. հունիսի 30-ը:
«Ուրախ ենք հայտարարել Մխիթարյանի տեղափոխության մասին: Շատ բարդ տրանսֆեր էր, բայց մենք իսկապես ցանկանում էինք Հենրիխին տեսնել մեր թիմում: Այժմ նա «Բորուսիա»-ի խաղացող է»,- հայտարարել է «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը:




































