Չինացի ֆերմերները աճեցրել են շատ ամուր ձմերուկներ, որոնց ամրությունը ցուցադրելու համար դրանք նետել են հատակին՝ ջանալով կոտրել: Սակայն փորձերը հաջողությամբ չեն պսակվել, հայտնում է inshe.tv-ն:
Տեսանյութում, որը նկարահանվել է Հուբեյ նահանգում, ցուցադրված են իրենց ձմերուկները կոտրելու ֆերմերների հուսահատ փորձերը: Խեղճ ձմերուկները դիմացել են մի շարք դաժան փորձությունների, սակայն տեսահոլովակում երևում է, որ դրանցից ոչ մեկը չի տուժել:








































