Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան գիտի, թե ինչ պայմաններում թիմի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է ցուցադրել իր ողջ ներուժը: Հարավամերիկյան մամուլի տեղեկացմամբ՝ մասնագետը նշել է, որ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստին կատարյալ ազատություն է անհրաժեշտ խաղադաշտում:
«Մեսսին պետք է կատարյալ ազատություն ունենա խաղադաշտում, տարբեր իրավիճակներով կատարի այն, ինչ անհրաժեշտ կհամարի: Ես զրուցում եմ Լիոնելի հետ միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է:
Չենք ցանկանում նրան լրացուցիչ ճնշման ենթարկել, քանի որ Մեսսիի վրա առանց այդ էլ մեծ ճնշում է գործադրվում»,- հայտարարել է արգենտինացիների մասնագետը:








































