Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մեծ ներդրում է ունեցել Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունների կարգավորման հարցում։
Էրդողանն այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ. «Երբ մենք խնդիրներ ենք ունեցել հարաբերություններում, Նազարբաևը շատ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նա ջանքեր է գործադրել մեր հարաբերությունների վերականգնման համար և մեծ ներդրում է ունեցել նրանում, որ մենք նորից ունենանք խաղաղություն։ Սանկտ Պետերբուրգում ես կբանակցեմ Պուտինի հետ, ինչի շնորհիվ հարաբերությունները կարող են նորից վերադառնալ նախկին վիճակին»։








































