Ռիո Դե Ժանեյրոյում մեկնարկող Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարղությանը կհետևի շուրջ 3 մլն մարդ: Այդ մասին հայտնում է BBC-ն:
Միջոցառման նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ 5 տարի: Ամառային 31-րդ Օլիմպիադայի բացմանը կմասնակցեն 300 պրոֆեսիոնալ պարողներ, 12 հազար դերասան:
Հավելենք, որ «Ռիո-2016»-ի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին «Մարականա» մարզադաշտում:









































