Մեքսիկայի նախկին նախագահ Վինսենտե Ֆոքսը կողմ է Մեքսիկայում և Միացյալ Նահանգներում մարիխուանայի օրինականացմանը՝ հաղորդում է Reuters գործակալությունը:
Նրա խոսքերով՝ «թմրանյութերի հարցը ավելի ու ավելի է բարդանում, ուստի միակ ճիշտ որոշումը մարիխուանայի ռեկրեացիոն օգտագործման օրինականացումն է»:
Հայտնի է, որ ավելի վաղ Ֆոքսը մարիխուանայի օրինականացման ակտիվ հակառակորդներից էր, իսկ իր նախագահության տարիներին թմրանյութերի դեմ պայքարում նա ակտիվորեն համագործակցել է ԱՄՆ-ի հետ:







































