Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հունիսի 2-ին տեղի ունեցած սպանությունից հետո կրքերը դեո չեն հանդարտվել: Երեկ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն «Առավոտ»-ի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունը, թե Ս. Խաչատրյանի ձերբակալված որդին՝ Տիգրան Խաչատրյանը, դեպքի օրը թմրանյութի ազդեցության տակ է եղել: Իսկ «Աոաջին լրատվական»-ի տեղեկություններով էլ՝ Բուդադյանների ընտանիքը վերջերս փորձել է քրեականների միջոցով ճնշել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքը կրող Տ. Խաչատրյանին: «ժողովուրդ »-ը զրուցել է Արտակ և Ավետիք Բուդաղյանների հոր՝ Էմիլ Բուդաղյանի հետ:
–Պարոն Բուդաղյան, ինչպէ՞ս եք մեկնաբանում քննչական մարմինների կողմից հնչող գնահատականները, հետևո՞ւմ եք քննության ընթացքին:
-Քննության ընթացքից, ոչ մի բանից տեղյակ չեմ: Այդ հարցով փաստաբանն է զբաղվում, իրեն պետք է հարցնեք:
–Իսկ Զեզ չի՛ հետաքրքրում, թե ինչպես են աշխատանքներն ընթանում:
-Մենք չենք խառնվում, առայժմ թողել ենք դատական մարմիններին, որ իրենք արդար դատեն:
–Բայց համոզվա՞ծ եք, որ իրենք արդար քննություն կիրականացնեն:
-Դե եթե չանեն, դա իրենց գործն է, մնացածը մենք արդեն կմտածենք, թե ինչ կանենք:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:






































