Չնայած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, թե քանի դեռ երկրում բոլոր խնդիրները կարգավորված չեն, քաղաքական ուժերն իրավունք չունեն արձակուրդ գնալու, այնուամենայնիվ, ԲՀԿ-ն մի տեսակ պասիվացել է:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասել է, թե չի եղել որևէ կարևոր գործընթաց, որի վերաբերյալ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը չի հայտնել:
«Այն, ինչը համարել ենք իրապես կարևոր ու լուրջ, դրան անդրադարձել ենք, իսկ ինչը համարել ենք կեղծ քաղաքական օրակարգ ձևավորելու փորձեր, բնականաբար, քաղաքական կրկեսների չենք մասնակցել և չենք մասնակցելու»,- նշել է նա՝ հավելելով, որ այդ օրակարգերը որևէ առնչություն չունեն այն իրական պրոբլեմների հետ, որոնք այսօր կանգնած են երկրի առջև, անտիկ ժամանակներից մինչ օրս իր արդիականությունը պահպանած «հաց և տեսարաններից» այսօր մնացել են միայն տեսարանները»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:









































