ԱՄՆ Պետդեպը Եգիպտոսի իշխանություններին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք ցանկացած բռնություն, ինչպես նաև բռնության ցանկացած հրահրում: Մենք կոչ ենք անում լինել առավելագույնս զսպված ցույցերի հանդեպ, կոչ ենք անում նաև ցուցարարներին՝ իրենց բողոքն արտահայտել խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է գերատեսչության մամլո քարտուղարը:
Նշվում է նաև, որ ԱՄՆ կառավարությունը դեռևս չի ծրագրում դադարեցնել իր օգնությունը Եգիպտոսին:
ԱՄՆ-ը հույս ունի, որ Եգիպտոսում նախագահական ընտրությունները շուտ կանցկացվեն, և կարծում է, որ դա կօգնի իրադրության կարգավորմանը:










































