Միայնակ ահաբեկիչների կամ փոքր խմբերի հարձակումների սպառնալիքն ԱՄՆ-ում պահպանվում է՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Այս մասին փոխանցում է USA Today-ը։
«Հարձակումների իրագործման հնարավորությունը միայնակ կատարողների կամ փոքր բջիջների կողմից, որոնք սպանում են մարդկանց, իրական է»,- հայտարարել է Օբաման Պենտագոնում Ազգային անվտանգության խորհրդի հանդիպումից հետո։
Օբաման հավելել է, որ 9/11-ի նման ահաբեկչությունները քիչ հավանական են։










































